«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը մեկնաբանել է այս մրցաշրջանում իր մարզավիճակը:
«Այժմ ես լավ մարզավիճակում եմ, կանոնավոր կերպով գոլեր եմ խփում և օգնում իմ թիմին։ Չեմ ուզում կանգ առնել, ուզում եմ շարունակել։
Կարծում եմ, որ այս պահին իմ լավագույն ֆուտբոլն եմ ցուցադրում»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում Belfast Telegraph-ը:
2023/24 մրցաշրջանում Ֆոդենը խաղադաշտ է դուրս եկել 36 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է 15 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Փետրվարի 17-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Չելսիին»։