«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով իր թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի խաղի մասին։
«Կևինը ավելի լավն է դառնում տարիքի հետ, նա նման է լավ գինու: Դե Բրույնեն, հավանաբար, ինչպես կարմիր գինիները՝ Brunello di Montalcino կամ Sassicaia:
Վնասվածքից հետո նա վերադարձել է շատ թարմ։ Նրա ներդրումը թիմի հաջողություններում միշտ առանձնահատուկ է, և նա ինքն էլ յուրահատուկ ֆուտբոլիստ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։