«Օռլանդո Սիթին» հայտարարել է «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելի տեղափոխության մասին։
32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է երեք տարով, իսկ տրանսֆերային գումարը կազմել է մեկ միլիոն եվրո։
Մուրիելը «Ատալանտայում» հանդես է գալիս 2019 թվականից՝ միանալով «Ֆիորենտինայից»: Այս մրցաշրջանում Կոլումբիայի հավաքականի հարձակվողը անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, նա Բերգամոյի ակումբի կազմում անցկացրել է 184 հանդիպում՝ դառնալով 68 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում «Օռլանդո Սիթին» 63 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը MLS-ի մրցաշարային աղյուսակում: Ակումբը նոր մրցաշրջանը կսկսի փետրվարի 25-ին «Մոնրեալի» հետ տնային խաղով: