Անգլիական «Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել իտալական «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզային, հայտնում է Tuttosport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան թիմը պատրաստ է 2024 թվականի ամռանը բաժանվել Կիեզայից և Ֆիլիպ Կոստիչից։
Ընթացիկ մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆեդերիկո Կիեզայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Միաժամանակ, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, 26-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 մլն եվրո։
Ներկա պահին Պրեմիեր լիգայի 24 խաղից հետո «Լիվերպուլը» 54 միավորով գլխավորում է առաջնության առաջատարը։