Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ հաղթեց «Բավարիային» (1:0):
Opta-ի փոխանցմամբ՝ այս հաղթանակը հռոմեացիների համար պատմության մեջ միայն երկրորդն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Առաջինը գրանցվել է 2000 թվականին «Վալենսիայի» նկատմամբ (1:0):
Բացի այդ, իտալական թիմը դարձավ 13 տարվա ընթացքում առաջին իտալական թիմը, որը հաղթեց մյունխենյան գրանդին եվրոպական մրցաշարերում: Վերջին անգամ «Ինտերին» է հաջողվել դա անել 2011 թվականին։