«Էվերթոնի» կենտրոնական պաշտպան Ջերադ Բրանթվեյթը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հենակետային խաղացողին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդն» է։ «Կարմիր սատանաների» ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել «Էվերթոնից» ֆուտբոլիստին գնելու առաջարկով։ Նշվում է, որ անգլիացի պաշտպանին հավակնում են նաեւ «Չելսին», «Ռեալը» եւ «Արսենալը»:
Բրանթվեյթը «Էվերտոնում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Էվերթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 25 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրանթվեյթով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։