Զամբիայի հավաքականի հարձակվող Ռեյչել Կունդանանջին դարձել է պատմության ամենաթանկ ֆուտբոլիստուհին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, 23-ամյա զամբիացին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է Ամերիկյան Բեյ 860 հազար դոլարով, ինչը կանանց ֆուտբոլում տրանսֆերային նոր ռեկորդ է։
Հարձակվողը չորս տարվա պայմանագիր է կնքել Սան Ֆրանցիսկոյի Բեյ Արայի թիմի հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ The Bay-ն այս տարի կանցկացնի իր դեբյուտը Կանանց ֆուտբոլի ազգային լիգայում (NWSL):
Կունդանանջին դարձավ առաջին աֆրիկացի խաղացողը, անկախ սեռից, ով գերազանցեց համաշխարհային տրանսֆերային ռեկորդը։ Նրանից առաջ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կիրա Ուոլշն էր, ով 2022 թվականին 500 հազար դոլարով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Բարսելոնա»։