Վիկտոր Օսիմհենը կարիերան շարունակելու շատ լավ տարբերակ ունի

Այս ամառ ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է իր շարքերը հրավիրել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, ում պայմանագրով նախատեսված է 130 միլիոն եվրո ազատման կետ: Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ փարիզյան թիմը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նիգերիացի հարձակվողի նկատմամբ։

Միաժամանակ, աղբյուրը հավելել է, որ Օսիմհենը կցանկանար՝ Պրեմիեր լիգա տեղափոխվել։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում լոնդոնյան երկու թիմեր՝ «Արսենալը» և «Չելսին», որոնց Վիկտորը մանուկ հասակում երկրպագել է։

Հիշեցնենք, որ Օսիմհենը վերջերս Աֆրիկայի գավաթի եզրափակչում պարտվել էր Նիգերիայի հավաքականին։ Ա Սերիայի այս մրցաշրջանում հարձակվողը 13 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։