ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը կոչ է արել սուլել Մեսսիին, եթե նա մեկնի Փարիզի Օլիմպիական խաղերին

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր մասնակցության մասին 2024 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Փարիզում։

Ավելի վաղ Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոստովանել էր լեգենդար ֆուտբոլիստին առաջիկա մրցաշարին հրավիրելու հնարավորությունը։

«Ես չեմ ասում, որ պետք է դաժան վարվել Մեսսիի հետ, եթե նա վերադառնա Փարիզ՝ Արգենտինայի մարզաշապիկով ցուցադրելու համար: Այնուամենայնիվ, դուք պետք է գոնե սուլեք նրան, երբ նա դուրս գա խաղադաշտ», – ասել է Ռոտենը ֆուտբոլի մասին հեղինակային հաղորդման եթերում։

Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է եկել երկու մրցաշրջան (2021-ից 2023 թվականներին)։ Փարիզյան ակումբի կազմում արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 հանդիպում, որոնցում խփել է 32 գոլ, ինչպես նաև նվաճել երեք գավաթ։ Մեսսին արդեն մասնակցել է Օլիմպիական խաղերին։ 2008 թվականին նա Արգենտինայի հավաքականի հետ Պեկինում նվաճել է ոսկե մեդալներ։