Ռոդրիգոն 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը՝ «Լայպցիգ» – «Ռեալ Մադրիդ»: Հանդիպումն ավարտվել է Կառլո Անչելոտտիի թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Ռոդրիգոն խաղադաշտ դուրս եկավ մադրիդցիների մեկնարկային կազմում. Մադրիդի «Ռեալի» վինգերի համար այս խաղը 200-րդն էր «Ռեալի» կազմում։

23-ամյա ֆուտբոլիստը դարձել է 50 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։