«Ռայո Վալյեկանոն» հայտարարել է նոր գլխավոր մարզչին

«Ռայո Վալյեկանոն» հայտարարել է Ինիգո Պերեսին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

Նշանակման մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նախկինում 36-ամյա Պերեսը մարզչի օգնականն էր «Ռայո Վալեկանոյում»:

Փետրվարի 13-ին ակումբը հայտարարեց Ֆրանցիսկո Ռոդրիգեսի հեռանալու մասին, ով թիմը գլխավորում էր անցյալ ամառվանից։

24 տուրից հետո «Ռայո Վալյեկանոն» 24 միավորով Լա Լիգայի 14-րդ տեղում է։