«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլից» առաջիկա հեռանալու մասին։
«Ես գրեթե համոզված եմ, որ Յուրգենը կվերադառնա: Չգիտեմ՝ երբ, միայն ինքը կարող է իմանալ։ Կլոպը մի փոքր կհանգստանա, կհանգստանա, իսկ հետո կմտածի հետագա անելիքների մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։
Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Յուրգեն Կլոպը կլքի «Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանի վերջում՝ ակումբում 9 տարի աշխատելուց հետո։
Մերսիսայդցիների հետ գերմանացին դարձել է Անգլիայի չեմպիոն 2019/20 մրցաշրջանում, իսկ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2018/19 մրցաշրջանում։