Նունու Մենդեշը 287 օր անց վերադարձել է ՊՍԺ-ի հետ մարզումներին

ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը ապաքինվել է վնասվածքից և վերադարձել թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին, իր սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մենդեշը վերջին անգամ խաղադաշտում եղել է 2023 թվականի մայիսի 1-ին։

Պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ դուրս գալ առաջիկա հանդիպումներում։

Մենդեշին ՊՍԺ-ն գնել է «Սպորտինգից» 2022 թվականի ամռանը 38 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստը փարիզցիների կազմում կարողացել է անցկացնել 69 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։