Յոշկո Գվարդիոլը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը բաց կթողնի առնվազն երեք շաբաթ։ Ֆուտբոլիստը վնասել է կոճի կապանները։ Այս մասին խոսել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Խնդիրներ ունեն նաեւ Բերնարդու Սիլվան եւ Ջեկ Գրիլիշը։ Պորտուգալացին կոճի կապտուկ ունի, իսկ անգլիացին՝ մկանային վնասվածք։ Երկուսն էլ նախորդ օրը խաղացել են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Կոպենհագենի» դեմ խաղում (1:3), իսկ Գվարդիոլը բաց է թողել հանդիպումը։

21-րդ րոպեին փոխարինվեց Ջեկ Գրիլիշը, իսկ 78-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Բերնարդու Սիլվան։