«Բարսելոնան» որոշել է, թե որքան գումար է ուզում վաստակել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերից , հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են վաճառել 26-ամյա հոլանդացուն 100 միլիոն եվրոյով։ Ակումբը ծախսերը կազմել է՝ հաշվի առնելով «Չելսիի» կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսի և Մոյզես Կայսեդոյի տրանսֆերները, որոնցից յուրաքանչյուրի համար լոնդոնցիները վճարել են ավելի քան 100 միլիոն եվրո։
Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել ամռանը «Բարսելոնայից» հեռանալու տարբերակները։