CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Կոպենհագենի» հետ խաղում (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Կոպենհագենը» «Պարկեն» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Սիթիին» և պարտվեց՝ 1-3 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմից աչքի ընկան Կևին Դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան և Ֆիլ Ֆոդենը։ Տանտերերի կազմից միակ գոլը խփեց Մագնուս Մաթսոնին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը Մանչեսթերում կկայանա մարտի 6-ին։