Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության «Ռայո Վալյեկանոյի» դեմ իր թիմի հաջորդ խաղը։ Marca-ի տեղեկություններով՝ իսպանացին կարող է չհասցնել վերականգնվել հանդիպմանը։
Երեկ երեկոյան Դիասը շատ գեղեցիկ գոլ խփեց «Լայպցիգի» դարպասը և նվազագույն հաշվով հաղթանակ բերեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայի ⅛ եզրափակչի առաջին խաղում։ Խաղի ընթացքում Բրահիմը նույնպես թեթեւ վնասվածք է ստացել։
Հետխաղյա հարցազրույցում կիսապաշտպանը լավատես էր և ասաց, որ իր վնասվածքը լուրջ չի համարում։ Չնայած դրան, հավանականություն կա, որ Դիասը բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանգստյան օրերին կայանալիք խաղը։