«Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի վաճառել հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցին։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, լոնդոնյան ակումբը կորցրել է համբերությունը գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ, ում վրա լուրջ գումարներ են ծախսվել՝ 65 մլն եվրո։
Հավերցը հանգստյան օրերին «Վեսթ Հեմի» դեմ խաղաց 90 րոպե: «Զինագործները» հաղթեցին 6։0 հաշվով, սակայն Կայը գոլ չխփեց։
2023/24 մրցաշրջանում ընդամենը 33 խաղում Հավերցը խփել է 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ «Արսենալն» ակնհայտորեն այս ցուցանիշները թույլ է համարում։ Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Կայ Հավերցին գնահատում են 55 մլն եվրո։