«Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր գլխավոր երազանքի մասին։ Իտալացի մասնագետը ցանկանում է հաղթել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։
«Անկեղծ ասած, ես մի օր երազում եմ Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևումս բարձրացնելու մասին: Իմ երազանքն է այս գավաթը նվիրել հորս»,- ասել է Կոնտեն լրագրող Մեթ Լոուի հետ հարցազրույցում, որը ներկայացնում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Կոնտեն հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա Թուրինի «Յուվենտուսը» 2013 թվականին պարտվեց Մյունխենի «Բավարիային», որը հետագայում նվաճեց գավաթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեի հաջորդ ակումբը կարող է լինել «Միլանը»: