«Լոկոմոտիվի» նախկին գործադիր տնօրեն Ռալֆ Ռանգնիկը դիտարկվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետի թեկնածությունով հետաքրքրված է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
Ներկայումս 65-ամյա մարզիչը գլխավորում է Ավստրիայի հավաքականը։ Նա նախկինում աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոկոմոտիվում» և «Լայպցիգում»:
«Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Չավին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ 44-ամյա մասնագետը թիմը կգլխավորի 2021 թվականին։