Մոհամեդ Սալահը վնասվածքից հետո վերադարձել է «Լիվերպուլի» հետ մարզումներին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածքից հետո վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա հանդիպումներում։

Հիշեցնենք, որ Սալահը հունվարի 18-ից խաղադաշտ դուրս չի եկել ազդրի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է Եգիպտոսի հավաքականի հետ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հանդես գալու ժամանակ։