ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն այլևս չի մտածում «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին, հաղորդում է Caught Offside-ը՝ վկայակոչելով ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը լրջորեն ուսումնասիրում էր ակումբ տեղափոխությունը։ Ֆրանսիացին հավատում էր, որ Յուրգեն Կլոպը կարող է իրեն դարձնել աշխարհի լավագույն խաղացողը։ Այնուամենայնիվ, Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին հայտարարությունից հետո Մբապպեն որոշեց այլևս չմտածել ակումբ տեղափոխվելու մասին։
2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։ Մբապպեի պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։