«Բայերի» սպորտային տնօրեն Սայմոն Ռոլֆեսը վստահություն է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կմնա ակումբում։
«Վստահ եմ, որ Ալոնսոն կմնա թիմում։ Առաջին պատճառը գործող պայմանագիրն է։ Երկրորդ՝ նա այստեղ իրեն շատ հարմարավետ է զգում, ընտանիքն այստեղ է։ Նա գիտի, թե ինչ է իրեն տալիս ակումբը։ Նա շատ լավ հասկանում է, որ լավ թիմ ունի, և որ հաջորդ մրցաշրջանում մենք շատ լավ հեռանկարներ կունենանք»,- Ռոլֆեսի խոսքերն է մեջբերում Sport1 Doppelpass-ը։
Նախկինում խոսակցություններ կային, որ Խաբիով հետաքրքրված են եվրոպական թոփ ակումբներ՝ Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և «Լիվերպուլը»: