«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ալոնսոն, ով «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին «Չելսիից», թիմում չի խաղացել 2023 թվականի նոյեմբերից՝ մեջքի խնդիրների պատճառով։ 33-ամյա իսպանացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, և թեև համաձայնագրում կա համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ, սակայն շատ հավանական է, որ կատալոնացիները դրանից չօգտվեն։
«Բարսելոնան» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Հերմոսոյին ձեռք բերելու հնարավորությունը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը: Մադրիդյան ակումբը Հերմոսոյին փոխարինող է փնտրելու, և դա կարող է լինել Մարկոս Ալոնսոն։