Ստեֆանո Պիոլի. «Մենք գրեթե «Ինտերի» մակարդակին ենք»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին «Նապոլիի» նկատմամբ նվազագույն հաղթանակից հետո կիսվել է իր մտքերով։

«Չգիտեմ՝ սա լավագույնն է, որին մենք կարող էինք հասնել, բայց վերջին մեկուկես ամսվա ընթացքում ամեն ինչ լավ էր ընթանում, մենք գրեթե «Ինտերի» մակարդակին ենք, որն անհավանական մրցաշրջան է անցկացնում: Հետ նայելն իմաստ չունի, մենք պետք է առաջ նայենք և փորձենք շարունակել միավորներ վաստակել Ա Սերիայում, ինչպես նաև հաղթել Եվրոպա լիգան: Դա հեշտ չի լինի», – ասել է Պիոլին DAZN-ին։

Պիոլիի թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 52 միավորով երրորդն է՝ զիջելով «Յուվենտուսին» (53) և «Ինտերին» (60), որոնք մեկ հանդիպում պակաս ունեն։