«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի խաղաոճը։
«Օնանան նյարդերիս ազդում է։ Նա դանդաղեցնում է խաղը գնդակը փոխանցելուց առաջ: Պարզապես մնա քո տուգանային հրապարակում»,- ասել է անգլիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստը «Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ:
«Կարմիր սատանաները» 17-րդ րոպեին Ռասմուս Հոյլունի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ, իսկ 67-ին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը՝ Դուգլաս Լուին խփեց Օնանի դարպասը։ Հանդիպման վերջնամասում Սքոթ ՄաքՏոմինեյը Էրիկ տեն Հագի թիմին վերադարձրեց առավելությունը՝ 2:1։ Անդրե Օնանան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Կամերունցուն գնել են Միլանի «Ինտերից»: