Վինիսիուս․ «Հուսով եմ՝ նախագահն ինձ թույլ կտա շատ երկար խաղալ այստեղ»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Ֆուտբոլիստը հույս ունի երկար մնալ մադրիդյան ակումբում։

«Ես միշտ ուրախ եմ «Ռեալում» խաղալու համար: Հուսով եմ՝ նախագահն ինձ թույլ կտա շատ երկար խաղալ այս ակումբում։

Ջուդ Բելինգհեմը: Այս մրցաշրջանում նա լավագույնն է։ Մենք բոլորս մեծ ընտանիք ենք»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լա Լիգայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: