Ռանդալ Կոլո Մուանի. «Միշտ կմնամ այն ​​տղան, ով վրիպել է Աշխարհի գավաթի եզրափակչում»

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին անդրադարձել է 2022 թվականին Քաթարում կայացա ԱԱ-2022-ի եզրափակչում իր ելույթին, որտեղ Արգենտինայի հետ խաղի ավելացված ժամանակի վերջին րոպեին ֆրանսիացի հարձակվողը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ:

«Ես միշտ կմնամ այն ​​տղան, ով վրիպել է Աշխարհի գավաթի եզրափակչում: Սա ինձ հետ կմնա ամբողջ կյանքում: Նույնիսկ երբ իմ կարիերան ավարտվի, մարդիկ դեռ կխոսեն իմ մասին: Իհարկե, ես դեռ վատ եմ զգում»,- Կոլո Մուանիի խոսքերն է մեջբերում Onze Mundial-ը:

Հիշեցնենք, որ Կոլո Մուանին գոլ չի խփել, երբ հանդիպման հաշիվը 3:3 էր: Արդյունքում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց 4։2 հաշվով ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։