ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու է Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (3:1) որոշել է պահեստայինների նստարանին թողնել հարձակվող Կիլիան Մբապպեին։
«Կիլիանը լավ է, բայց մենք չէինք ուզում ռիսկի դիմել: Եթե դա եզրափակիչ լիներ, նա խաղադաշտ դուրս կգար, բայց չորեքշաբթի նա կխաղա հարյուր տոկոսով»,- խաղից հետո ասել է Էնրիկեն։
Փետրվարի 14-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին»: