«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրի դատավարությունը, ով մեղադրվում է ոստիկաններին հարձակվելու և կաշառելու փորձի մեջ, հետաձգվել է ավելի քան մեկ տարով՝ Հունաստանում փաստաբանների գործադուլի պատճառով, որտեղ անգլիացին կատարել է հանցագործությունները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կա տարբերակ, որ ֆուտբոլիստի նկատմամբ կրկնակի դատաքննությունը կարող է ընդհանրապես չկայանալ։
Հիշեցնենք, որ այս պահին անգլիացին դատապարտվել է 21 ամիս 10 օր ազատազրկման՝ պայմանական երեք տարի ժամկետով։
Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսին հունական Միկոնոս կղզում։ Բարում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որին Մագուայրը մասնակցել է եղբոր հետ միասին, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և փորձել հարթել կոնֆլիկտը։ Սակայն ֆուտբոլիստն ու նրա եղբայրը հարձակվել են իրավապահների վրա, ինչից հետո Մագուայրը փորձել է կաշառել ոստիկաններին։