«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է «Թոթենհեմի»՝ Անգլիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները։
«Արդյո՞ք «Թոթենհեմը» երբևէ կդառնա Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Ոչ (ծիծաղում է): 1961 թվականը վերջին տարին էր, որ նրանք հաղթեցին: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» շատ հզոր են խաղում Պրեմիեր Լիգայում։ «Թոթենհեմն» ավելի լավ շանսեր ունի՞, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Շանս չունի»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Թոթենհեմը» նվաճեց Անգլիայի առաջնության ոսկե մեդալը 1960/61 մրցաշրջանում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 15 անգամ դարձել է չեմպիոն: