Վիլֆրիդ Նդիդին կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

«Լեսթերի» և Նիգերիայի հավաքականի կիսապաշտպան Վիլֆրիդ Նդիդին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Այս ամառ ավարտվում է ֆուտբոլիստի պայմանագիրն աղվեսների հետ։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները կարող են օգտվել դրանից՝ պայմանավորվելով կիսապաշտպանի հետ տրանսֆերի շուրջ ազատ գործակալի կարգավիճակով։

Ընթացիկ մրցաշրջանում Նդիդին «Լեսթերի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։