Քաթարի հավաքականը նվաճեց ֆուտբոլի Ասիայի գավաթը:
Եզրափակիչ խաղում քաթարցիները կոտրեցին Հորդանանի` իրենց մրցակցի դիմադրությունը՝ 3:1: Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Աքրամ Աֆիֆը (երեք գոլերն էլ՝ 11 մետրանոցներից)։ Հորդանանը պատասխանեց Յազան Ալ Նաիմաթի գոլային հարվածով:
Քաթարի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Ասիայի գավաթը։