Ա Սերիայի թիմերի քանակը կարող է կրճատվել

Ա Սերիան կարող է կրճատվել 20-ից մինչև 18 թիմ, հայտնում է լրագրող Դանիելե Մարին։

Նշվում է, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել իտալական ֆուտբոլի 3 բարձրակարգ ակումբներ՝ «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»:

Հանդիպումը կայացել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահ Գաբրիելե Գրավինայի հետ։ «Ինտերը» ներկայացնում էր գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան, «Յուվենտուսը»՝ գլխավոր տնօրեն Մաուրիսո Սկավանվինոն և մենեջեր Ֆրանչեսկո Կալվոն, իսկ «Միլանը»՝ նախագահ Պաոլո Սկարոնին։