Անգելոս Պոստեկօղլի․ «Մյուս մարզաձևերը փորձում են արագացնել իրենց խաղերը, իսկ մենք ավելի շատ խառնաշփոթ ենք առաջացնում»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլին կիսվել է ֆուտբոլում կապույտ քարտի հնարավոր ներդրման վերաբերյալ իր կարծիքով։

«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու հանկարծ նոր բան ներկայացնելու այդքան անհրաժեշտություն առաջացավ։ Չեմ կարծում, որ այս պահին խաղի մեջ սխալ բան կա: Իմ կարծիքով խնդիրն այն է, որ VAR-ն արդեն փոխել է ֆուտբոլը։

Ես չգիտեմ, թե ինչու տարբեր գույնի քարտը կարող է փոխել: Ես չեմ հասկանում այլ սպորտաձևերի այս փոխառությունը: Մյուս մարզաձևերը փորձում են արագացնել իրենց խաղերը, իսկ մենք ավելի շատ խառնաշփոթ ենք առաջացնում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football London-ը։