«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ իր թիմի առանցքային ֆուտբոլիստը և Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
«Ես ցանկանում եմ այս մրցաշրջանում լինել Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Կարծում եմ, որ այն դիրքում, որ հիմա խաղում եմ խաղադաշտում, ինձ օգնում է դրանում։
Ցանկանում եմ փորձել դառնալ թիմի հիմնական ֆուտբոլիստը՝ գոլերի և գոլային փոխանցման համար պատասխանատու։ Ցանկանում եմ շատ բարձրակարգ մրցաշրջան անցկացնել և փորձել ինչ-որ բան հաղթել»,- ասել է Ֆոդենը TNT Sports-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում «Սիթի»-ի 34 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: