Մոհամեդ Սալահը որոշել է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշել է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սալահը մտադիր չէ հեռանալ մերսիսայդցիներից և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։

Եգիպտացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։