Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է «Չելսիի», «Յուվենտուսի» և «Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հնարավոր նշանակման մասին «Բարսելոնայում» նմանատիպ պաշտոնում, որը Չավին կլքի ամռանը։
«Անտոնիո Կոնտեին «Բարսելոնային» չեն առաջարկել։ Այս պահին ակումբի և մարզչի միջև ոչինչ չի կատարվում»,- գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Կոնտեն պատրաստակամություն է հայտնել պաշտոն ստանձնել Բարսելոնայում։
Նշենք, որ Անտոնիո Կոնտեի գլխավոր հավակնորդը համարվում է «Միլանը»: Իտալացի մասնագետին կապում են նաև «Յուվենտուսի», «Նապոլիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: