«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 24-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում (3:1):
33-ամյա հարձակվողն Իտալիայի առաջնությունում կարիերայի 200-րդ գոլը խփեց։
Opta-ի փոխանցմամբ՝ Իմոբիլեն 200 գոլով դարձել է մրցաշարի պատմության 8-րդ խաղացողը։ Նրանից ավելին ունեն միայն Ռոբերտո Բաջոն (205), Անտոնիո դի Նատալեն (209), Խոսե Ալտաֆինին և Ջուզեպպե Մեացան (216-ական), Գունար Նորդալը (225), Ֆրանչեսկո Տոտտին (250) և Սիլվիո Պիոլան (274):
Վերջին 45 տարիների ընթացքում միայն Բաջոն, Դի Նատալեն և Տոտտին են Ա Սերիայում 200-ից ավելի գոլ խփել։