Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են իր թիմին քննադատում։
«Այս մրցաշրջանի առաջին կեսը լավագույններից մեկն է «Բավարիայի» համար վերջին մի քանի տարիների ընթացքում: Ես չեմ հասկանում, թե ինչու մարդիկ ուրախ չեն այս կապակցությամբ: Չեմ սպասում, որ մենք յուրաքանչյուր խաղում կհաղթենք 4-0 հաշվով։ Մենք խաղում ենք բազմաթիվ «չեզոք» երկրպագուների դեմ, ովքեր ցանկանում են, որ «Բայերը» հաղթի առաջնությունը: Բայց մենք խաղում ենք մեզ և տիտղոսի համար»,- Տուխելի խոսքերը մեջբերել է «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 20 տուրից հետո «Բայերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ հաջորդ տեղում գտնվող «Բավարիայից»: