ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքի մասին։
«Այո, վաղը Կիլիանը կլինի այստեղ, նա պատրաստ է խաղալ: Այսօր Մբապպեն չմարզվեց, մենք որոշեցինք ռիսկի չդիմել»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիան Գրենյեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը ցավալի հարված էր ստացել վերջերս Ֆրանսիայի գավաթի «Բրեստի» հետ խաղում։ Ֆրանսիացի հարձակվողը կարողացել է խաղը մինչև վերջ խաղալ, սակայն բաց է թողել թիմի հինգշաբթի օրը կայացած մարզումը։ Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։