«Սալերնիտանան» հայտարարել է հույն պաշտպան Կոստաս Մանոլասի տեղափոխության մասին:
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Մանոլասի վերջին ակումբը Էմիրաթի «Շարջան» էր, որը նա լքեց հունվարի կեսերին: Նախկինում հույնը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռոման», «Նապոլին», «Օլիմպիակոսը» և Աթենքի ԱԵԿ-ը:
«Սալերնիտանան» այս պահին վերջին տեղում է Իտալիայի Ա Սերիայում: