Յուլիան Նագելսմանը Եվրո-2024-ին ընդառաջ կիսվել է ապագայի իր ծրագրերով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Եվրո-2024-ին ընդառաջ կիսվել է ապագայի իր ծրագրերով։

«Սեպտեմբերին կլինե՞մ Գերմանիայի հավաքականի մարզիչը։ Ես դեռ չեմ մտածել այդ մասին։ Պայմանագիրս ավարտվում է ամռանը, բայց այժմ ուշադրության կենտրոնում Եվրոպայի առաջնությունն է։ Մրցաշարից հետո կտեսնենք՝ կմնա՞մ։ Եթե ​​այո, ապա ես ամեն ինչ կանեմ լավ Ազգերի լիգա ունենալու և խմբում հաղթելու համար, բայց նախ պետք է հաջող հանդես գալ Եվրո-2024-ում»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Մարզչի գործող պայմանագիրն ավարտվում է Գերմանիայի տնային Եվրո 2024-ի ավարտից անմիջապես հետո։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնայում» և «Լիվերպուլում» աշխատանքի հավակնորդների թվում է։