«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ենթադրել է, թե որ թիմը պետք է գլխավորի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամռանը անգլիական ակումբից հեռանալուց հետո։
Գաբոնցին գերմանացի մասնագետի ղեկավարությամբ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» 2013-ից 2015 թվականներին։
«Կլոպը ցանկացած թիմի տալիս է ամեն ինչ, տալիս է իր էներգիան։ Սա իսկապես լավ մարզիչ է: Եվ եթե «Բարսելոնան» հնարավորություն ունի աշխատել Յուրգենի հետ, ապա, իհարկե, սա լավ տարբերակ է: «Բորուսիայում» ես ինձ շատ հարմարավետ էի զգում նրա հետ աշխատելիս: Հիանալի կլինի, եթե նա գլխավորի «Բարսելոնան», – Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Goal-ը։