Կիլիան Մբապպեն առաջինն է, ով այս մրցաշրջանում հասավ այս ցուցանիշին

Փետրվարի 7-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն ընդունեց «Բրեստին» (3:1):

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեն։

Այս գոլը 25-ամյա ֆուտբոլիստի համար 30-րդն էր ակումբային մակարդակով 2023/24 մրցաշրջանում։ Մբապպեն առաջինն է, ով այս մրցաշրջանում հասավ 30+ գոլի նշագծին։ Դրան հասնելու համար Կիլիանին անհրաժեշտ էր 29 հանդիպում անցկացնել։