Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը։
«Մի քանի շաբաթ առաջ ես ասացի, որ հավանականությունը, որ տրանսֆերը տեղի կունենա մոտ 50% է, հիմա ավելի մեծ է, հիմա շանսերը 55-60% են։
Ես կարծում եմ, այո։ Ամեն օր, երբ Մբապպեն չի երկարաձգում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, այդ տոկոսն ավելանում է»,- Տեբասի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։