Խոսակցությունները վաղուց էին կապում «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների հետ:
Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ն իր էջերում, որոշ ժամանակ առաջ «Չելսին» փորձել է Բարելայի փոխանակում իրականացնել Ռոմելու Լուկակուի հետ։ Սակայն գործարքը չկայացավ։ Իտալացի ֆուտբոլիստը դժվար թե տեսանելի ապագայում տեղափոխվի «Սթեմֆորդ Բրիջ», քանի որ ակումբը չի խաղում Չեմպիոնների Լիգայում։
Ավելացնենք, որ Ռոմելու Լուկակուն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»։ Ավելին, անցած մրցաշրջանում բելգիացի հարձակվողը ժամանակավոր խաղացել է «Ինտերում»։