Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Ջիանի Ինֆանտինոյի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ:

Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջիանի Ինֆանտինոն քննարկել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր:

ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ:

Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը:

Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»: