Ալեքսանդր Չեֆերինը կկարողանա պաշտոնավարել մինչև 2031 թվականը

ՈւԵՖԱ-ի Կոնգրեսը փոփոխություններ է ընդունել կանոնադրության մեջ, որի շնորհիվ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կկարողանա պաշտոնավարել մինչև 2031 թվականը։

Այս փոփոխությանը կողմ է քվեարկել 49 միավորում։ Ինչպես հայտնում է լրագրող Միգել Դելանին X-ի իր էջում, դրան դեմ է արտահայտվել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան։ Մեկ այլ ֆեդերացիա ձեռնպահ է մնացել։

Ընդունված փոփոխությունները չեղյալ համարեցին Չեֆերինի առաջին ժամկետը 2016-2019 թվականներին, որն անվավեր ճանաչվեց։ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունը թույլ է տալիս կազմակերպության ղեկավարի մեկ անձի համար առավելագույնը երեք քառամյա ժամկետ: Սլովենացին վերընտրվել է 2019-ին և 2023-ին, սակայն այժմ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2027-ին, ինչը նրան թույլ կտա ղեկավարել ՈՒԵՖԱ-ն մինչև 2031 թվականը։