Կևին դե Բրույնե. «5 թիմ պայքարում է Պրեմիեր Լիգայի համար»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին։

«Աղյուսակում պայքարը մեծ է։ Կան «Լիվերպուլը» և «Արսենալը», բայց ես նույնիսկ կասեի, որ «Թոթենհեմն» ու «Աստոն Վիլան» նույնպես պայքարում են։ Այս պահին մենք պայքարում ենք միանգամից հինգ թիմով։

Բայց հիմա դեռ վաղ է մտածել, թե ինչ կլինի մի քանի ամսից, մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում և հաճույք ստանանք ընթացքից»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 51 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (49 միավոր), սակայն քաղաքը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալը» (49 միավոր)։